Artsakhpress

Ռազմական

Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը:

Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը

Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրվա խորհրդով պայմանավորված՝ անցկացվեց հանդիսավոր հավաք: Շնորհավորական ուղերձներով հանդես եկան նաև Հայաստանում 102-րդ ռազմական բազայի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը, Միացյալ խմբավորման զորքերի նորանշանակ հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այլք: Օրվա ընթացքում շատ մաղթանքներ ու ցանկություններ հնչեցին, սակայն հիմնականը մեկն էր՝ խաղաղություն ու կայունություն:

«Ամեն տարի փետրվարի 23-ին նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը: Այդ օրը ոչ միայն մեծարվում են վետերանները, այլ նաև նրանք, ովքեր այս պահին ծառայում են բանակում: Այս տոնը վաղուց արդեն ամենահարգված տոների շարքում է: Ես շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար հայրենիքի պաշտպանությունը ոչ միայն պարտք է, այլև կյանքի նպատակ»,-տոնի առթիվ շնորհավորելով բոլորին՝ նշեց 102-րդ ռազմական բազայի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը:
«Մաղթում եմ բոլորիդ խաղաղ երկինք, թող ձեր զենքերը միայն ուսումնական պոլիգոններում գործի դրվեն: Պետք է օր ու գիշեր սովորել՝ վազել, կրակել, պարապել, բայց Աստված չտա այդ սովորածը պետք գա»,- նշեց Հայ-ռուսական միացյալ խմբավորման զորքերի նորանշանակ հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:
Նույն օրը Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում տեղի ունեցավ զինտեխնիկայի ցուցադրություն, մարդիկ կարողացան ոչ միայն մոտիկից ծանոթանալ ռուսական զինված ուժերի զորամիավորումների զինտեխնիկային, այլ նաև տանկ նստել, դիտել հետախուզական խմբի ցուցադրական ելույթը: Միջոցառումներն ավարտվեցին Պատվո բլուր տարածքում պսակադրությամբ:


     

Քաղաքական

Տնտեսություն

Հասարակություն

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Գայլի հարձակումից տուժած 11-ամյա տղան մահացել է

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

‹‹Ազգային վերածնունդ››-ի չարտոնված հավաքում կրկին նույն թեզերն են հնչել

Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով

Կարկուտն ու ուժգին քամիները մեծ վնասներ են հասցրել Արցախի հարավային թևին. պետնախարար Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի