Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը նվաճել է Մարսելում ընթացող թենիսի ATP 250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։
Մարսել. Կարեն Խաչանովը կիսաեզրափակիչում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երրորդ շրջանում մոսկվացի 21-ամյա թենիսիստը 2 սեթում ուժեղ է գտնվել ֆրանսիացի Ժյուլյեն Բենետոյից՝ 6:4, 6:4։ Մրցախաղը տեւել է 1 ժամ 24 րոպե։
Կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովը կմրցի Տոմաշ Բերդիխ (Չեխիա) - Դամիր Ջումհուր (Բոսնիա եւ Հերցեգովինա) զույգի հաղթողի հետ։