Ռազմական

«Ես եմ» ծրագրով ծառայության անցած նորակոչիկները ընդունել են զինվորական երդում

«Ես եմ» ծրագրով ՊԲ զորակոչված նորակոչիկները փետրվարի 24-ին իրենց կյանքի կարևորագույն ընտրությունը ամրագրեցին զինվորական երդման խորհրդով:

«Ես եմ» ծրագրով ծառայության անցած նորակոչիկները ընդունել են զինվորական երդում

«Ես եմ» ծրագրով ծառայության անցած նորակոչիկները ընդունել են զինվորական երդում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ասկերանի տանկ-հուշարձանի մոտ, այդ առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ-ի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները, նորակոչիկների հարազատները: Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՊԲ այցելած ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Շնորհավորելով օրվա հերոսներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին ծառայության այս տարբերակը ընտրած տղաները ոչ միայն չեն ափսոսա իրենց հետագա կյանքի համար վճռորոշ դեր ունեցող որոշման համար, այլև դրական օրինակով կվարակեն նախազորակոչային տարիքում գտնվող բազմաթիվ այլ երիտասարդների:

Երդման արարողության ավարտից հետո, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի հետ, որտեղ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր թեմաներ:

 


     

Քաղաքական

Տնտեսություն

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Գայլի հարձակումից տուժած 11-ամյա տղան մահացել է

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

‹‹Ազգային վերածնունդ››-ի չարտոնված հավաքում կրկին նույն թեզերն են հնչել

Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով

Կարկուտն ու ուժգին քամիները մեծ վնասներ են հասցրել Արցախի հարավային թևին. պետնախարար Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի