Հասարակություն

Հաղթել պատերազմում ավելի հեշտ է, քան՝ խաղաղության մեջ. Ալեքսանդր Իսկանդարյան

Այսօր՝ փետրվարի 26-ին, Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հաղթել պատերազմում ավելի հեշտ է, քան՝ խաղաղության մեջ. Ալեքսանդր Իսկանդարյան

Հաղթել պատերազմում ավելի հեշտ է, քան՝ խաղաղության մեջ. Ալեքսանդր Իսկանդարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանն ասել է, որ այս օրերին ԱՀ տարբեր հաստատություններում, կրթօջախներում ընթանում են Արցախի ազգային-ազատագրական պայքարին, Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ, որոնք շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ իր խոսքում նշել է, որ քաղաքականությունը գիտություն է, որը զբաղվում է քաղաքական գործընթացների վերլուծություններով:

«Ես առաջին անգամ եղել եմ Արցախում 30 տարի առաջ՝ հավանաբար փետրվարի 25-ին կամ 26-ին, երբ Մոսկվայից եկել եմ Երևան, այնտեղից էլ` Ստեփանակերտ: Դրանից հետո ես երբևէ չեմ եղել Ղարաբաղում: 1988 թվականին առավելագույնը, որ եղավ, դա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի միացումն էր Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությանը՝ առանց Լաչինի, Քելբաջարի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի տարածքների: Մեկ այլ հարց էր, որ մարդիկ հավատում էին, որ դա իրագործելի է: Այն ժամանակ նպատակը եղել էր, որպեսզի երկու հայկական հանրապետությունները դառնային մեկ՝ այսպես կոչված ադմինիստրատիվ հանրապետություն: Այսօր էլ կարելի է խոսել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ժողովրդավարության՝ դեռևս բավարար մակարդակի վրա չգտնվելը, կոնֆլիկտի՝ վերջնակաապես չլուծված լինելը, կոռուպցիան, նյութական միջոցները և այլն: Պետք է հասկանալ՝ ինչ ունենք մենք, և ինչ ունեինք 30 տարի առաջ: Մենք ունենք երկու հանրապետություն, որոնցից մեկը ճանաչված չէ, սակայն կատարում է բոլոր գործառույթները: Երկու հանրապետություններն էլ ունեն բանակ. ավելին՝ այնպիսի բանակ, որը պահպանում է իրավիճակը սահմանին՝ հաշվի առնելով հակամարտությունը»,- ասել է Ալ. Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ 1988-ին ստեղծված իրավիճակը հող նախապատրաստեց պետականաշինության գործընթացի համար:

«Իրավիճակ, որը հնարավորություն է տալիս վերականգնվելու: Հաղթել պատերազմում հաճախ շատ ավելի հեշտ է, քան հաղթել խաղաղության մեջ: Կառուցել այնպիսի համակարգ, որն ընդունելի կլինի ամբողջ հասարակության համար, և որպեսզի մարդիկ, ովքեր ապրում են այդ հասարակության մեջ, լինեն վստահ: Սա այդքան էլ հեշտ առաջադրանք չէ: Առաջադրանքի պատասխանատվությունը տանում է նրան, որպեսզի կառուցվեն մեխանիզմներ, այդ թվում՝ դեմոկրատիա»,- մասնավորապես նշել է Ալ. Իսկանդարյանը:

Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ և այլք:


     

Քաղաքական

Տնտեսություն

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ստորագրել է հրամանագրեր

Արշավիր Ղարամյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ. ՊՆ

Իրանահայ բժիշկներն անվճար հետազոտություններ են անցկացնում Արցախում

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը բողոքի հավաքներ է սկսել

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

Պաշտոնապես հայտարարում եմ, որ որպես հանրապետության նախագահի թեկնածու՝ չեմ մասնակցելու 2020 թ. ընտրություններին. Բակո Սահակյան