Ռազմական

Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի Տավուշի մարզի գյուղերից մեկը

Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է բացել հրաձգային զենքից։

Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի Տավուշի մարզի գյուղերից մեկը

Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի Տավուշի մարզի գյուղերից մեկը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանը հայկական բանակի դիրքերի և ՀՀ Տավուշի մարզի գյուղերից մեկի ուղղությամբ կրակ է բացել հրաձգային զենքից, Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Կրակի տակ մասամբ հայտնվել է Տավուշի մարզի գյուղերից մեկը։

«Հիմնականում հրաձգային զենք է կիրառվել», — ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` տուժածներ չկան։

Ըստ Հովհաննիսյանի` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն այժմ հանգիստ է։





     

Քաղաքական

Տնտեսություն

Հասարակություն