Artsakhpress

Մշակույթ

Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը

իտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ ի նշանավորումն Արցախյան շարժման 30-ամյակի, «ARTBOX» կինոարտադրողների ընկերության և Լիտվայի կինեմատոգրաֆիստների միության հետ համագործակցությամբ փետրվարի 26-ին Վիլնյուսի «Պասակա» կինոթատրոնում կազմակերպեց Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը։

Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը

Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը մասնակցում էին Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ Արցախյան շարժումն ի սկզբանե եղել է գոյության համար մղվող պայքար։ Դա տարածքային վեճ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլ Արցախի հայության գոյության իրավունքի պաշտանության պայքար։ Հայաստանի դեսպանը նշեց նաև, որ Արցախը կայացել է որպես ժողովրդավարական պետություն, որտեղ գործում են պետության բոլոր ատրիբուտները: Նա ընդգծեց, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանի կազմ բացառվում է: Տիգրան Մկրտչյանն անդրադարձավ նաև հայերի և հայկականի հանդեպ Ադրբեջանում սերմանվող ատելության խնդրին, նշելով, որ, ցավոք, այդ հակահայկականությունը նաև արտահանվում է. այլ երկներում քաղաքական գործիչների, լրագրողների ծառայություններին են դիմում «հորինված պատմություններ» տարածելու, ուժ կիրառողին՝ ագրեսորին զոհի կերպարով ներկայացնելու համար։

Այնուհետև, ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ներկայացրեց ֆիլմը՝ նշելով հետևյալը․ «Ֆիլմում արտացոլված պատմությունը կարող է կրկնվել ցանկացած ժողովրդի հետ, աշխարհի ցանկացած անկյունում՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական պատկանելությունից և մաշկի գույնից։ Որևիցե մեկն ապահովագրված չէ, որ իր կամ իր ազգի հետ չի կարող կրկնվել այն, ինչ տեղի է ունեցել հայերիս հետ Սումգայիթում 1988թ-ին։ Մեզանից յուրաքանչյուրից է կախված, թե հակամարտությունները, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունն ինչպիսի հանգուցալուծում կունենան»։

Ֆիլմի համարտադրող կինոպրոդյուսեր, Լիտվան ներկայացնող Կեշտուտիս Դրազդաուսկասն իր խոսքում նշեց, որ շատ կարևոր է անդրադառնալ պատմական իրադարձություններին, հատկապես այն պատճառով, որ մարդ արարածը հակված է մոռանալու այն, ինչ իրեն ցավ է պատճառում: Նա կարևոր համարեց, որ յուրաքանչյուր ոք մարդ մնա ցանկացած իրավիճակում:

Ցուցադրությանը մասնակցում էր ֆիլմի գլխավոր հերոսուսհու դերում նկարահանված լիտվացի դերասանուհի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն։ 

Ֆիլմի ցուցադրությունից հետո կազմակերպվեց ընդունելություն: 


     

Քաղաքական

Տնտեսություն

Հասարակություն

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Գայլի հարձակումից տուժած 11-ամյա տղան մահացել է

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

‹‹Ազգային վերածնունդ››-ի չարտոնված հավաքում կրկին նույն թեզերն են հնչել

Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով

Կարկուտն ու ուժգին քամիները մեծ վնասներ են հասցրել Արցախի հարավային թևին. պետնախարար Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի