Artsakhpress

Հասարակական

Համատարած ջարդ ու կոտորած էր. պատմում է սումգայիթյան ջարդերի ականատեսը

1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպված զանգվածային ջարդերից սարսափելի հիշողություններ են մնացել:

Համատարած ջարդ ու կոտորած էր. պատմում է սումգայիթյան ջարդերի ականատեսը

Համատարած ջարդ ու կոտորած էր. պատմում է սումգայիթյան ջարդերի ականատեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի (Վերոնիկա Ավթանդիլյան) հետ զրույցում, վերհիշելով այդ օրերի իրադարձություններն, ասել է սումգայիթյան ջարդերի ականատես Վլադիմիր Աղասյանը:

«Ես աշխատում էի Սումգայիթի սառնարանների գործարանում՝ որպես էլեկտրիկ: Փետրվարի 27-ի առավոտյան սովորականի պես դուրս եմ եկել տնից, որպեսզի տրամվայով գնամ աշխատանքի, տեսել եմ հավաքված մի խումբ տեղացի ադրբեջանցիների, որոնց հետ անծանոթ դեմքեր կային (քանի որ Սումգայիթում եմ մեծացել, հիմնականում գիտեի տեղացիներին), որոնք միանման համազգեստ էին հագել, ու նրանց ագրեսիվ տրամադրությունը շրջապատի համար տպավորություն էր թողնում: Աշխատանքի վայր հասնելուց հետո գործարանում իմացա, որ ոչ ոք այդ օրն աշխատանքի չի եկել: Մի փոքր ավելի ուշ եկավ մեր խմբի ղեկավարը և, առանց հստակ որևէ բացատրություն տալու, ասաց, որ գնամ տուն: Տուն վերադառնալու ճանապարհին ականատես եմ եղել մի ծեծկռտուքի. մի քանի ոչ տեղացի ազերիներ դաժանաբար ծեծում էին մի հայ տղայի»,- ասել է Վ. Աղասյանը և հավելել, որ վերջին կանգառում իջնելիս հանդիպել է ծանոթ ադրբեջանցիների, որոնք զգուշացրել են իրեն շտապ թաքնվել և փողոցներում չերևալ, քանի որ տեղի հայերին զանգվածաբար սպանում են:

Ականատեսի խոսքով՝ երբ տուն է հասել, արդեն շենքում լուրը տարածված էր, անգամ կինը վախից դուռը չէր բացում, մինչև որ հաստատ չէր իմացել, թե ով է:

«Տուն հասնելուց քիչ հետո զանգահարեց կնոջս հայրը՝ ասելով, որ շտապ տեղափոխվենք իրենց տուն, քանի որ իրենց թաղամասում հայեր քիչ կային և այդ առումով մի փոքր ապահով էր, որովհետև ազերի հրոսակները հիմնականում թիրախ էին ընտրել հայկական թաղամասերը: Հիշում եմ՝ սպասքն ու մնացած իրերը դրել էինք գորգերի մեջ և տվել ադրբեջանցի հարևանին՝ հույս ունենալով, որ հետ կգանք և մեր տանը կապրենք: Երկու օր հետո մի կերպ կարողացանք փախչել քաղաքից դեպի Բաքու, իսկ այնտեղից ուղիղ չվերթով եկանք Ստեփանակերտ, որտեղ էլ ծնվել է մեր առաջնեկը»,- նշել է Վ. Աղասյանը:

Արցախ տեղափոխվելուց հետո Աղասյանները երկու ամիս բնակվել են Վլադիմիրի կնոջ քեռու տանը: Դրանից հետո արդեն 30 տարի է՝ նրանք ապրում են Արցախի պետական համալսարանի ուսանողական հանրակացարանի մեկսենյականոց բնակարանում:

«1988-ին ես 26 տարեկան էի, կինս՝ 23: Հայրս ծնունդով Մարտակերտի շրջանի Առաջաձոր, իսկ մայրս՝ Չլդրան գյուղից էր: Ես ծնվել եմ Սումգայիթում, սակայն արդեն 30 տարի է՝ ապրում եմ Արցախում: Այս ընթացքում մի պարզ ճշմարտություն եմ հասկացել, որ ադրբեջանցիների հետ այսօր և, չգիտեմ մինչև երբ, հանարավոր չի ապրել կողք-կողքի: Այո՛, ջարդարարներից բացի, մենք նաև բազում լավություններ ենք տեսել մեր ազերի հարևաններից ու ծանոթներից, բայց այն մթնոլորտը, որ հիշում եմ այդ օրերին, աննկարագրելի մի բան էր: Համատարած ջարդ ու կոտորած էր, որը հայի հանդեպ թուրքի չվերացող ատելության դրևսորումն էր, որը երեսուն տարի շարունակ տևում է ու Աստված գիտի՝ դեռ ինչքան կշարունակվի…»,- եզրափակել է Վ. Աղասյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search