Artsakhpress

Ռազմական

Թուրք-հայկական սահմանը վերահսկվում է ջերմային տեսախցիկներով

Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» թերթը գրել է Հայաստանի սահմանին գտնվող թուրքական Մուստաֆա Քոչաք սահմանային պարեկակետի մասին:

Թուրք-հայկական սահմանը վերահսկվում է ջերմային տեսախցիկներով

Թուրք-հայկական սահմանը վերահսկվում է ջերմային տեսախցիկներով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այստեղ թուրք զինվորները շուրջօրյա հսկողություն են իրականացնում նույնիսկ -15 աստիճան ցրտի պայմաններում:

«Սահմանին տեղադրված են ջերմային տեսախցիկներ, որոնք հնարավորություն են տալիս անմիջապես արձանագրել ցանկացած սահմանահատում և համապատասխան միջամտություն կատարել»,-«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, գրել է թուրքական աղբյուրը:

Պարեկակետի տարածքն ընդգրկում է շուրջ 10կմ լայնությամբ սահմանային հատված, որտեղ հերթափոխով խստացված հսկողություն է իրականացվում թե սահմանագծից և թե դիտակետերից։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր