ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի մարտի 1-ից 2-ը Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման պլանավորման համաժողովին և միջոցառումների անցկացման վայրերի տեղազննությանը:
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: