Artsakhpress

Քաղաքական

ՀՀ ԱԺ-ն միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել խաղաղ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացված ոճրագործությունները

ՀՀ Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ։

ՀՀ ԱԺ-ն միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել խաղաղ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացված ոճրագործությունները

ՀՀ ԱԺ-ն միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել խաղաղ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացված ոճրագործությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտարարությամբ, մասնավորապես, խորհրդարաններին եւ խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին կոչ է անում դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած եւ շարունակվող ոճրագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության եւ զարգացման համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։

«Հայտարարության մեջ նշված է. «Արձանագրելով, որ 30 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների ծրագրավորած ու կազմակերպած Սումգայիթյան ոճրագործությունը հայ ժողովրդին իր բնօրրանից դուրսմղման ու ոչնչացման ադրբեջանական հետեւողական քաղաքականության եւս մեկ դրսեւորում էր, որը սկիզբ է առել 1918 թվականին Ադրբեջանի հիմնադրմամբ` հատկապես Բաքվում (1918թ.) 30.000 եւ Շուշիում (1920թ.) 20.000 հայերի կյանքեր խլած կոտորածներով, շարունակվել է խորհրդային ժամանակաշրջանում բռնությունների միջոցով Նախիջեւանի եւ այլ շրջանների բնակչության հայաթափմամբ եւ Արցախի հայության նկատմամբ բռնաճնշումներով, նոր թափ է ստացել մասնավորապես 1988-1991 թվականներին Սումգայիթում, Բաքվում ու Գանձակում (Կիրովաբադում) հայերի նկատմամբ իրականացված ջարդերով, 1991 թվականից սկսած` Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայով, որում ներգրավված էին միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ առնչություն ունեցող հազարավոր վարձկաններ, 1991 թվականին իրականացված ,Օղակե ռազմական գործողության միջոցով 22 հայկական գյուղերի էթնիկ զտմամբ ու բռնագաղթով, 1992 թվականին Արցախի Մարաղա գյուղում ապրող տարեց մարդկանց, կանանց ու երեխաների սպանություններով, 1992 թվականին հայաբնակ Շահումյանի շրջանի եւ Մարտակերտի շրջանի մի հատվածի բռնազավթմամբ ու հայաթափմամբ, Աղդամի մոտակայքում` ադրբեջանական զինված խմբավորումների կողմից Խոջալու ավանի բնակիչների սպանությամբ` Ադրբեջանում ներքաղաքական պայքարում դա օգտագործելու եւ հայերին վերագրելու նպատակով, հայ ժողովրդի ներկայացուցիչների նկատմամբ հանցագործություններ իրականացրած անձանց հերոսացմամբ, հակահայկական ատելության ու անհանդուրժողականության սերմանմամբ, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ, պատմության կեղծարարությամբ, 1994-1995 թվականներին կնքված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի խախտումներով եւ դիվերսիոն ներթափանցումներով, խաղաղ բնակչության ու զինվորականների սպանություններով, քաղաքացիական հաստատություն-ների դեմ թիրախավորված ռմբակոծումներով, 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ նոր լայնածավալ ագրեսիայի սանձազերծումով, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով` երեխաների, կանանց ու տարեցների սպանություններով, զոհված զինծառայողների մարմինների խոշտանգմամբ, գերության մեջ հայտնված հայ զինվորների` ահաբեկչական խմբավորումներին բնորոշ ոճով գլխատումներով,

փաստելով, որ էթնիկ զտման, հայաթափման եւ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո հայտնված արցախահայության` 1988 թվականի փետրվարին, միջազգային իրավունքի նորմերին եւ գործող օրենսդրության համաձայն, խաղաղ ցույցերի միջոցով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի` ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի կիրառման պահանջին ի պատասխան` Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած եւ ծայրահեղ հայատյացության պետական քարոզչությամբ ուղեկցվող հակահայկական բռնությունները, ջարդերն ու տեղահանումները անհնարին էին դարձրել Ադրբեջանում հայերի գոյությունը, 

արձանագրելով, որ Ադրբեջանի իշխանությունները, հակադրվելով միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, խաթարում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցային գործընթացը` շարունակելով ապավինել ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմանը՝ 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

դատապարտում է խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրագործած զանգվածային բռնությունները, սպանություններն ու տեղահանումները, ինչպես նաեւ հայատյաց, ռասիստական քաղաքականությունը եւ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունները.

ոգեկոչում է հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների անմեղ զոհերի հիշատակը. 

կոչ է անում խորհրդարաններին եւ խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին`

* դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած եւ շարունակվող ոճրագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության եւ զարգացման համար, 

* գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման ուղղությամբ»: 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search