Մշակույթ

Թուրքական դատարանը չեղարկել է Սուրբ Կիրակոսը պետականացնելու որոշումը

Թուրքիայի վճռաբեկ դատարանը բավարարել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի կողմից ներկայացված հայցը։

Թուրքական դատարանը չեղարկել է Սուրբ Կիրակոսը պետականացնելու որոշումը

Թուրքական դատարանը չեղարկել է Սուրբ Կիրակոսը պետականացնելու որոշումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի վճռաբեկ դատարանը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման վերաբերյալ նախարարների խորհրդի որոշումը չեղարկելու հիմքում շեշտել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նմանատիպ որոշումները կապված սեփականության իրավունքի հետ։

Նշենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումով Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող բոլոր կառույցները, այդ թվում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը, պետականացվել են։ Պատճառաբանությունն այն էր, որ քուրդ զինյալների հետ բախումների հետեւանքով վնասված Սուրի շրջանը պետք է պետական միջոցներով վերականգնվի, այդ թվում հայկական եկեղեցիները։

Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011- հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:

Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:

Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի:

 


     

Քաղաքական

Տնտեսություն

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ստորագրել է հրամանագրեր

Արշավիր Ղարամյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ. ՊՆ

Իրանահայ բժիշկներն անվճար հետազոտություններ են անցկացնում Արցախում

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը բողոքի հավաքներ է սկսել

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

Պաշտոնապես հայտարարում եմ, որ որպես հանրապետության նախագահի թեկնածու՝ չեմ մասնակցելու 2020 թ. ընտրություններին. Բակո Սահակյան