Ժեներալիտետի նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնը հրաժարվել է Կատալոնիայի կառավարությունը ղեկավարելուց՝ հօգուտ բանտում գտնվող քաղաքական գործիչ Ժորդի Սանչեսի։
Պուչդեմոնը հրաժարվել է Կատալոնիայի ղեկավարումից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հնարավոր է, որ Ժորդին ավելի է շատ է ներկայացնում «Միասին հանուն Կատալոնիայի» (Պուչդեմոնի ղեկավարած կոալիցիան) կոալիցիայի արժեքները, քան ուրիշ որևէ մեկը։ Նա խաղաղ մարդ է։ Նա անարդար կերպով ազատազրկված մարդ է»,– հայտարարել է Պուչդեմոնը։
Նրա խոսքերով՝ «մոտ օրերս» ինքը կհավաքի կատալոնյան խորհրդարանի անդամներին «հանդիսավոր ժողովի, որպեսզի նոր փուլ սկսի և Հանրապետության Խորհուրդ հիմնի, որ կտանի իրական անկախության ճանապարհով»։
Ավելի վաղ Իսպանիայի Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Կարլես Պուչդեմոնը կրկին կարող է զբաղեցնել տարածքային կառավարության ղեկավարի պաշտոնը, միայն անձամբ ներկա գտնվելով տարածքային խորհրդարանում։