Հասարակություն

Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարակից տարածքներում շուտով սպասարկման օբյեկտներ կկառուցվեն. նախարար

Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու հարակից տարածքներում շուտով կսկսվեն սպասարկման հասարակական օբյեկտների շինարարական աշխատանքները:

Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարակից տարածքներում շուտով սպասարկման  օբյեկտներ կկառուցվեն. նախարար

Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարակից տարածքներում շուտով սպասարկման օբյեկտներ կկառուցվեն. նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին օրերս կայացած ԱԺ լիագումար նիստի ժամանակ ասել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն՝ ավելացնելով, որ դրանցից մի քանիսի նախագծերն արդեն պատրաստ են:

«Այսօրվա դրությամբ կան մի քանի ընկերություններ և անձինք, որոնց կողմից ներկայացված նախագծերն արդեն իսկ հաստատված են: Որոշ հատվածներում էլ սկսվել են աշխատանքները: 2 խոշոր օբյեկտների շինարարությունն իրականացվելու է «Բեյզ Մեթլզ» ընկերության կողմից՝ մեկը՝ Տաք ջրի հատվածում և երկրորդը՝ Դրմբոնի հանքավայրի հարակից տարածքում: Հաստատված է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ճանապարհի աջ հատվածում՝ Դադիվանքի եկեղեցու հարակից տարածքում կառուցվելիք սպասարկման կետի նախագիծը: Մի քանի ֆիզիկական անձանց կողմից ևս ներկայացվել են նախագծեր, որոնք արժանացել են հավանության»,- ասել է Կ. Շահրամանյանն՝ ավելացնելով, որ 1-2 տարվա ընթացքում ավտոմայրուղու հարակից տարածքներում լինելու են ժամանակակից չափանիշներին համապատասխան հասարակական տարբեր օբյեկտներ:

Լուսանկարը՝ Արեգ Բալայանի


     

Քաղաքական

Տնտեսություն

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ստորագրել է հրամանագրեր

Արշավիր Ղարամյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ. ՊՆ

Իրանահայ բժիշկներն անվճար հետազոտություններ են անցկացնում Արցախում

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը բողոքի հավաքներ է սկսել

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

Պաշտոնապես հայտարարում եմ, որ որպես հանրապետության նախագահի թեկնածու՝ չեմ մասնակցելու 2020 թ. ընտրություններին. Բակո Սահակյան