Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների` կառույցի ղեկավար Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ:
Բակո Սահակյանն ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ հանդիպմանն արծարծվել են կազմակերպության գործունեությանը եւ հասարակական հատված-պետություն համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: