Մշակույթ

Ռիգայում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին

Լատվիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ռիգայի ամենահին Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակի 30-ամյակին նվիրված միջոցառում, որին Լատվիայի ռադիո երգչախումբը և «Սինֆոնետա Ռիգա» նվագախումբը հանդես են եկել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` Գրեմմիի մրցանակաբաշխությանը ներկայացված Ռեքվիեմի կատարմամբ:

Ռիգայում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին

Ռիգայում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգին կազմակերպմանն իր աջակցությունն է ցուցաբերել Ռիգայի հայ առաքելական եկեղեցին։

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցում էին Լատվիայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Զբիգնիև Ստանկևիչյուսը, Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային ականավոր գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև` կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն այսօր նվիրվում է երեք տասնամյակ առաջ Խորհրդային Ադրբեջանում իրենց կյանքը կորցրած Սումգաիթի անմեղ զոհերի հիշատակին: Դեսպան Մկրտչյանը հավելել է, որ Ռեքվիեմը կոչ է նաև ատելության և բռնի ուժ կիրառելու, «Այլևս երբեք»-ը որպես զուտ հռետորական կոչ դիտարկելու դեմ:

Դեսպանը Մկրտչյանն իր ելույթում նաև մեջբերել է  Ռիգայում ծնված հայտնի Իսայա Բերլինի խոսքերը, ով 1990թ. 132 նշանավոր այլ մտավորականների հետ ստորագրած նամակում նշել է, որ 1988թ. փետրվարին տեղի ունեցած սումգաիթյան ջարդերին հետևած Բաքվի և Կիրովաբաթի ջարդերը կրում էին նույն ձեռագիրը, որը և հանգեցնում է այն եզրակացության, որ այդ ողբերգական իրադարձությունները պատահական դեպքեր կամ ինքնաբուխ երևույթներ չէին:

Համերգին ներկա շուրջ 600 հոգանոց հանդիսատեսը հոտնկայս է ընդունել բարձր կատարողականությամբ օժտված Ռեքվիեմի մեկնաբանությունը: Համերգի ընթացքում հնչել են  նաև կատարումներ Կոմիտասի խմբերգերից։

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է  լատվիական մամուլում. Լատվիայի հանրային հեռուստաընկերությունը եթերներ էր պատրաստել Տիգրան Մանսուրյանի, դեսպան Տիգրան Մկրտչյանի, Արքեպիսկոպոս Ստանկևիչյուսի մասնակցությամբ: Լատվիական հանրային ռադիոն, դասական երաժշտության ռադիո ալիքը, Լատվիայի ամենամեծ լրատվական կայքն ու ամենամեծ օրաթերթը՝ համապատասխանաբար «DELFI»-ն և «Diena»-ն, ծավալուն հոդվածներով և հարցարույցներով անդրադարձ են կատարել  այս համերգին:


     

Քաղաքական

Տնտեսություն

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ստորագրել է հրամանագրեր

Արշավիր Ղարամյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ. ՊՆ

Իրանահայ բժիշկներն անվճար հետազոտություններ են անցկացնում Արցախում

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը բողոքի հավաքներ է սկսել

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

Պաշտոնապես հայտարարում եմ, որ որպես հանրապետության նախագահի թեկնածու՝ չեմ մասնակցելու 2020 թ. ընտրություններին. Բակո Սահակյան