Artsakhpress

Հասարակական

«Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօր դարձավ 26 տարեկան. արդյունքներն «Արցախպրես»-ի դիտարկմամբ

Այսօր՝ մարտի 3-ին, լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության 26 տարին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօր դարձավ 26 տարեկան. արդյունքներն «Արցախպրես»-ի դիտարկմամբ

«Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօր դարձավ 26 տարեկան. արդյունքներն «Արցախպրես»-ի դիտարկմամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անցած 26 տարիների ընթացքում Հիմնադրամն իրականացրել է ավելի քան 330 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ավելի քան 1100 ծրագրեր Հայաստանում և Արցախում:

Հիմնադրամի շնորհիվ կառուցվել, վերակառուցվել և իրականացվել է ավելի քան 605կմ ճանապարհ, 580կմ ջրագիծ ու ջրատար, 149կմ գազամուղ, 70կմ էլեկտրագիծ, 359 դպրոց ու մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն ու բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակույթի ու սպորտային կենտրոն, 110 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր: Հիմնադրամն ունի ավելի քան 700 000 նվիրատու՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է ՀՀ նախագահի հրամանագրով, 1992 թվականին՝ որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը:

Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության` Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է:

Կառույցի աշխատանքներում ակտիվ մասնակցություն և մեծ ներդրում ունեն նրա 20 տեղական մարմինները և գործընկեր կազմակերպությունները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 18 երկրներում: Հիմնադրամն իրականացնում է միմյանց հաջորդող տարաբնույթ ծրագրեր, որոնք կենսական կարևորություն ունեն մեր հայրենիքի համար:

Առաջին խոշորածավալ ձեռնարկը «Ձմեռ» մարդասիրական ծրագիրն էր, որի շրջանակներում հանգանակված միջոցները 1992-95 թթ.-ին ուղղվեցին ժողովրդի համար օրախնդիր դարձած սոցիալական հիմնահարցերի լուծմանը: Աղետի գոտում հիմնադրամը ձեռնամուխ եղավ բնակարանաշինությանը` 1988-ի երկրաշարժից անօթևան մնացածներին կացարաններով ապահովելով Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում: Հիմնադրամի օժանդակությունից անմասն չմնացին նաև զոհված ու առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներն ու կարիքավոր ուսանողները, որոնց Հիմնադրամը շարունակում է նպաստ տրամադրել:

1995-99 թթ. կառույցին վստահվեց Հայաստանում և Արցախում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խնդիրների լուծումը: Մեկը մյուսին հաջորդեցին «Գորիս-Ստեփանակերտ», ապա 2000-2005թթ. Արցախում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղիների կառուցումը: Վերջինս ճանապարհային ցանց ապահովեց Արցախի քաղաքների և գյուղերի միջև` մեծապես նպաստելով երկրում տնտեսության զարգացմանը: Ճանապարհաշինությանը զուգընթաց` Հիմնադրամը ստանձնեց նաև համայնքային զարգացման նպատակային ծրագրեր:

2005թ.-ին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատվեց տարածքային զարգացման «Արցախի վերածնունդ» ծրագիրը, որի իրագործումը նոր էջ բացեց Հիմնադրամի գործունեության մեջ: Խորհուրդը միաձայն որոշում ընդունեց 2005-2006թթ. հեռուստամարաթոններում հանգանակված գումարները համապատասխանաբար ուղղել արցախյան պատերազմի հետևանքով առավել մեծ վնասներ կրած Արցախի շրջանների` Մարտակերտի և Հադրութի վերականգնմանն ու զարգացմանը: 2006 թվականից սկսվեցին Մարտակերտի շրջանի վերականգնման աշխատանքները, որոնք ներառում են միաժամանակ մի քանի ոլորտ` գյուղատնտեսություն, ջրամատակարարում, առողջապահություն, դպրոցաշինություն: Նույնօրինակ ծրագիր Հիմնադրամն իրագործում է ԱՀ Մարտունու շրջանում:

2007-2008թթ. Հիմնադրամը ձեռնամուխ եղավ Հայաստանի ու Արցախի գյուղերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանը: Հեռուստամարաթոն 2009-նն անցկացվեց «Մեր Շուշին» խորագրի ներքո և հասույթը գլխավորապես ուղղվեց Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների` ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը:

2010-11թթ. Հիմնադրամն իր միջոցները նպատակաուղղեց Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը: 2012թ.-ի նվիրատվություններն ուղղվեցին Արցախի և Հայաստանի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:

2013թ.-ին հավաքագրված միջոցներն ուղղվեցին Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն իրար կապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի հողային աշխատանքների իրականացմանը: 2014թ.-ին հավաքագրած գումարներով էլ մեկնարկեց ճանապարհի ասֆալտապատումն ու հարդարումը: Մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը շահագործման հանձնվեց 2017թ. սեպտեմբերին: 2015թ.-ի հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարը նպատակաուղղվեց Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարաններով ապահովելուն: 2016թ.-ի դրամահավաք միջոցառումների հասույթով էլ շարունակվում են պատերազմի հետևանքով Արցախի տուժած բնակավայրերի վերականգնման աշխատանքները, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցումը:

2017թ.-ի դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարն ուղղվում է Արցախի ռոգման համակարգի կառուցմանը և արևային էներգիայի կիրառմանը:

«Արցախպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մաղթելով բեղուն և նորանոր գաղափարներով լի գործունեություն:


     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search