Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորական հեռագիր է ուղարկել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ղազախստանի նախագահի պաշտոնական էջի փոխանցմամբ, նա անձամբ իր, ինչպես նաև Ղազախստանի ժողովրդի անունից շնորհավորել է ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին:
«Համոզված եմ, որ ձեր մասնագիտական հմտություններն ու կյանքի փորձը թույլ կտան բարեկամ Հայաստանին հասնել նոր հաջողությունների՝ դինամիկ զարգացման ճանապարհին»,-նշել է նա:
Նազարբաևը հույս է հայտնել, որ Սարգսյանի աջակցությամբ Երևանի ու Աստանայի հարաբերությունները կզարգանան՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:
«Մաղթում եմ Ձեզ առողջություն ու հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում, իսկ Հայաստանի ողջ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»,-նշել է նա: