ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կտրուկ կերպով հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածածված այն տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը մարտի 3-ին խոցել է հայկական անօդաչու թռչող սարք:
Ադրբեջանի կողմից հայկական անօդաչուն խոցելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. Արծրուն Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես կտրուկ կերպով հերքում է նման լուրերը»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ ապատեղեկատվություն էին տարածել, թե իբր մարտի 3-ին ադրբեջանական զինված ուժերը խոցել են հայկական զինված ուժերին պատկանող«X-55» անօդաչու թռչող սարքը, որը թռիչք է իրականացրել Աղդամի ուղղությամբ: