Մարտի 3-ից 13-ը ձյուդոյի երիտասարդների և պատանիների հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնելու Օլիմպավանում` ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի և մարզիչ Գոռ Հարությունյանի գլխավորությամբ:
Պատանի և երիտասարդ ձյուդոիստները միջազգային մրցաշարերի կմասնակցեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հավաքականների համար այս հավաքը նախապատրաստական է. պատանիները կմասնակցեն մարտի 31-ից ապրիլի 1-ը Ռուսաստանի Դաշնության Տուլա քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի մրցաշարին, որը վարկանիշային է Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի համար:
Երիտասարդներն էլ կմասնակցեն այս տարվա իրենց առաջին միջազգային մրցաշարին՝ Եվրոպայի գավաթի խաղարկությանը Իտալիայի Լիգնանո քաղաքում:
Ուսումնամարզական հավաքը սկսվել է կարգապահական հարցերի, նպատակային մարզումների և գալիք մրցումներին հաջող մասնակցության քննարկմամբ: