Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին (լուսանկարներ)

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N 3 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների համատեղ միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:

Ստեփանակերտում կայացել է միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին (լուսանկարներ)

Ստեփանակերտում կայացել է միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախ՝ դպրոցի բակում Արցախյան շարժմանը վերաբերող թեմայով աշակերտների նկարների ցուցահանդես է կազմակերպվել:

Այնուհետև դպրոցականները կատարել են ազգագրական երգ ու պար. այն շարունակվել է դպրոցի դահլիճում՝ նաև հայրենասիրական բանաստեղծությունների արտասանությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ ընդհանրապես, շարժման 30-ամյակին նվիրված տոնակատարությունները նպատակ ունեն մեծարելու, հարգանքի տուրք մատուցելու արցախյան շարժման նվիրյալներին, ինչպես նաև հանուն այդ գաղափարների նահատակված հերոսներին:

Ն. Աղաբալյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմն ապացուցել է, որ մենք ունենք հայրենասեր հրաշալի սերունդ:

«Մեր աշակերտները պետք է իմանան մեր անցած ճանապարհի պատմությունը, հպարտանան մեր պատմությամբ, որ հետագայում իրենք շարունակեն իրենց պապերի ու հայրերի սկսած գործը: Նման միջոցառումները հայրենասիրության դասեր են, որոնք կրթական ու դաստիարակչական մեծ նշանակություն ունեն»,-ավելացրել է նախարարը:

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանն էլ իր խոսքում, կարևորելով ազգային գաղափարախոսության անկյունաքար համարվող ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ասել է, որ իրենք արել են ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներն ըստ արժանվույն կազմակերպեն Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված տոնակատարությունները:


«Երեսուն  տարի է անցել այն պատմական օրերից, երբ մեր ժողովուրդը հավատալով գորբոչովյան ժողովրդավարությանը բարձրաձայնել է Մայր Հայաստանին միավորվելու իր վաղեմի երազանքը: Հակառակ մեր ազնիվ պայքարի թշնամին այլ կերպ է պատասխանել:Նրանք մեզ պարտադրել  են պատերազմ: Արցախցին պայքարի  է ելել  Մաշտոցի գիրը շուրթերին, Նարեկացու աղոթքը հոգում: Հայ ժողովուրդը բռունցքվել ու դարձել է ավելի ուժեղ, անզիջում և արցախական հողում ծածանելով հայոց հաղթանակած եռագույնը»,-մասնավորապես ասել է Կ. Մարգարյանը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը,Արցախյան  շարժման  առաջամարտիկներ,  ուսուցիչներ, աշակերտներ և այլք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search