Artsakhpress

Ռազմական

Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 5-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին, ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեվիդ Էթելին և ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ուիլիամ Ջորջին` վերջինիս Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ:

Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է մայոր Ջորջին և մաղթել հաջողություններ ստանձնած պաշտոնում: Վիգեն Սարգսյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության այն ուղղությունները, որոնք հատկապես կարևորվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Դրանք են` զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդումը, բարեվարքությունը, ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների մարտավարական պատրաստությունը, պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև կանոնավոր ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության խորհրդակցությունների անցկացումը և այլն:

Դեսպան Ֆարնուորթն իր հերթին ընդգծել է պաշտպանության բնագավառում համագործակցությունը շարունակելու` բրիտանական կողմի պատրաստակամությունը և նշել, որ նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը` հաշվի առնելով խորհրդարանական կառավարման համակարգին Հայաստանի Հանրապետության անցումը և այդ ուղղությամբ Միացյալ Թագավորության մեծ փորձը:


     

Քաղաքական

Տնտեսություն

Հասարակություն

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Գայլի հարձակումից տուժած 11-ամյա տղան մահացել է

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

‹‹Ազգային վերածնունդ››-ի չարտոնված հավաքում կրկին նույն թեզերն են հնչել

Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով

Կարկուտն ու ուժգին քամիները մեծ վնասներ են հասցրել Արցախի հարավային թևին. պետնախարար Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի