Տնտեսություն

«Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը հրապարակել է 2017 թ-ի ֆինանսական հաշվետվությունը

«Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը հրապարակել է 2017 թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ իրակացրած ծրագրերի և ֆինանսական ծախսերի վերաբերյալ «Ֆոր էյ Քնսալթինգ» ՓԲԸ անկախ աուդիտորական կազմակերպության ֆինանսական հաշվետվության եզրակացությունը:

«Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը հրապարակել է 2017 թ-ի ֆինանսական հաշվետվությունը

«Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը հրապարակել է 2017 թ-ի ֆինանսական հաշվետվությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այն ներառում է Հիմնադրամի անցած ամբողջ տարվա գործունեության ֆինանսական վիճակի մասին, ինչպես նաև ավարտված տարվա համապարփակ ֆինանսական արդյունքի և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, ներառյալ՝ հաշվապահական հաշվառման նշանակալի քաղաքականության ամփոփը։

Ներկայացված եզրակացության մեջ նշվում է, որ ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով տալիս են Հիմնադրամի 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական վիճակի, ինչպես նաև այդ ամսաթվին ավարտված տարվա ֆինանսական արդյունքի և դրամական միջոցների հոսքերը ճշմարիտ և իրական պատկերը` Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն (ՖՀՄՍ-ներ)։

Ներկայացնում ենք նաև Հիմնադրամի կողմից մեզ տրամադրած «Ֆոր Էյ Քնսալթինգ» ՓԲԸ անկախ աուդիտորական կազմակերպության կողմից անցկացված աուդիտի եզրակացության փաստաթղթերը:

Նշենք, որ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին: Նույն թվականի հոկտեմբերի 31-ին հիմնադրամի հիմնադիր, բարերար Վիտալի Գրիգորյանցի միջոցներով Ստեփանակերտում սկսվել է զոհված ազատամարտիկների ընտանիքների, Պաշտպանության բանակի զինծառայողների ու պահեստազորի անձնակազմի համար բազմաբնակարան շենքի կառուցումը: Ընդհանուր 7,100 ք.մ. շինարարական տարածք ունեցող, 108 բնակարանի համար նախատեսված 1 ստորգետնյա և 9 վերգետնյա հարկերով շենքի կառուցման ծրագրի նախնական արժեքը կազմում է ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլար:

Նպատակային օգտագործման համար Հիմնադրամը 2017 թվականի արտադրության TOYOTA Hilux 2.4L DIESEL մակնիշի 3 ավտոմեքենա է նվիրաբերել Արցախի Կառավարությանը:

Բացի նշվածից, Հիմնադրամը բազմաթիվ այլ ծրագրեր է իրականացնում՝ ուշադրության կենտրոնում պահելով սահմանամերձ գյուղերի խոցելի, բազմազավակ և հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքներին՝ ցուցաբերելով նյութական և ֆինանսական աջակցություն: 


     

Քաղաքական

Տնտեսություն

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Գայլի հարձակումից տուժած 11-ամյա տղան մահացել է

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

‹‹Ազգային վերածնունդ››-ի չարտոնված հավաքում կրկին նույն թեզերն են հնչել

Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով

Կարկուտն ու ուժգին քամիները մեծ վնասներ են հասցրել Արցախի հարավային թևին. պետնախարար Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի