Սպորտ

Ստեփանակերտում բացվել է ծանրամարտի մարզադահլիճ

Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան N 7 միջնակարգ դպրոցում բացվել է ծանրամարտի մարզադահլիճ:

Ստեփանակերտում բացվել է ծանրամարտի մարզադահլիճ

Ստեփանակերտում բացվել է ծանրամարտի մարզադահլիճ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանն ասել է, որ մարզադահլիճի բացմանն աջակցել են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչությունը և բարերարներ:

Ա. Շիրինյանի խոսքով՝ Ստեփանակերտում արդեն 2 տարի է, ինչ մարզիկները զբաղվում են ծանրամարտով:

Մեր զրուցակցի խոսքով՝ Շուշիում և Ստեփանակերտում գործող ծանրամարտի պարապմունքներին մասնակցում են 7-18 տարիքային խմբի շուրջ 20 մարզիկ:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ա. Շիրինյանն ասել է, որ իրենք ապրիլին Արցախում անց են կացնելու ծանրամարտի առաջին բաց առաջնությունը. այդ մրցաշարին կմասնակցեն նաև ՀՀ  մարզիկներ:

«Ծանրամարտը, լինելով օլիմպիական մարզաձև, Արցախում զարգացման մեծ հեռանկարներ ունի: Մենք այստեղ ունենք լավ մարզիչներ, որոնք այս մարզաձևում լավ մարզիկներ կպատրաստեն»,-նշել է Ա. Շիրինյանը:

Ծանրամարտի մարզիչ Արթուր Նահապետյանն էլ իր խոսքում ասել է, որ նոր մարզադահլիճում այս մարզաձևի զարգացման համար կան համապատասխան պայմաններ:

Մարզիչի խոսքով՝ իրենք դեռևս մարզագույքի պակաս ունեն. դրանք ժամանակի ընթացքում ձեռք կբերվեն:

«Այս ասպարեզում, իրոք, լավ մարզիկներ ունենք, ովքեր արդեն ՀՀ ծանրամարտի առաջնություններում մրցանակային տեղեր են գրավել»,-ասել է Ա. Նահապետյանը:

Մարզիկ Կարեն Հայրապետյանն արդեն մեկ տարի է ինչ հաճախում է ծանրամարտի պարապմունքների:

«Հասցրել եմ մասնակցել ՀՀ ծանրամարտի առաջնությանը և գրավել 2-րդ տեղ՝ արժանանալով արծաթե մեդալի: Շատ ուրախ եմ, որ մեզ տրամադրել են հարմարավետ մարզադահլիճ, որ մենք անցկացնենք մեր պարապմունքները: Խոստանում ենք, որ այսուհետ ևս կգրանցենք լավագույն արդյունքներ»,-ավելացրել է մարզիկը:


     

Քաղաքական

Տնտեսություն

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Սահակյանը ստորագրել է հրամանագրեր

Արշավիր Ղարամյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ. ՊՆ

Իրանահայ բժիշկներն անվճար հետազոտություններ են անցկացնում Արցախում

Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը բողոքի հավաքներ է սկսել

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

Պաշտոնապես հայտարարում եմ, որ որպես հանրապետության նախագահի թեկնածու՝ չեմ մասնակցելու 2020 թ. ընտրություններին. Բակո Սահակյան