Սպորտ

The Sun. Արսենալում լարված վիճակ է. ֆուտբոլիստները «պատերազմում» են միմյանց դեմ

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Բրայթոնին» պարտվելուց հետո Լոնդոնի «Արսենալի» հանդերձարանում լարված վիճակ է եղել:

The Sun. Արսենալում լարված վիճակ է. ֆուտբոլիստները «պատերազմում» են միմյանց դեմ

The Sun. Արսենալում լարված վիճակ է. ֆուտբոլիստները «պատերազմում» են միմյանց դեմ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆուտբոլիստները սկսել են միմյանց մեղադրել թիմի վերջին անհաջողությունների մեջ:

Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը փորձել է հանգստացնել բոլորին: Հիմնական թիրախում են եղել գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը և հայ Հենրիխ Մխիթարյանը:

Նրանց մեղադրել են վատ մարզավիճակում գտնվելու և խաղերի ժամանակ «կորելու» մեջ: «Զինագործների» որոշ ֆուտբոլիստներ պնդել են, որ Մխիթարյանը դադարել է կատարել իր անցումները, փոխանցում է armsport.am-ը:

Բացի այդ, գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆիին քննադատել են այն բանի մեջ, որ գոլ բաց թողնելու ժամանակ նա միշտ մեղադրում է թիմակիցներին:

Կրած չորրորդ պարտությունից հետո ֆրանսիացի մասնագետին չի հաջողվում հանդարտեցնել կրքերը, քանի որ ֆուտբոլիստները «պատերազմում» են միմյանց դեմ:


     

Քաղաքական

Տնտեսություն

Ռազմական