ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (փակ է բեռնատար ավտոմեքենաների համար):
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:
«Մեղրիի սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 140 ավտոմեքենա: