Artsakhpress

Ռազմական

Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի ուսանողներին

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի ուսանողներին:

Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի ուսանողներին

Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի ուսանողներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և դեսպանության ռազմական կցորդը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջը ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի համար ռազմավարական մակարդակի կրթություն ապահովող բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններից մեկն է:  Քոլեջի ուսանողները արտագնա ուսումնական գործընթացի շրջանակում Հայաստան են ժամանել Վրաստանից:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը համառոտ ներկայացրել է ՀՀ անվտանգային միջավայրի հիմնական սպառնալիքները, ՀՀ զինված ուժերում վերջերս իրականացված բարեփոխումները և զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի առաջնահերթությունները, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին:

Ամերիկյան ուսանողներին հետաքրքրող հիմնական հարցերն առնչվել են տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային առաքելություններին ՀՀ ներգրավվածությանը և ՀՀ զինված ուժերի առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի պատվիրակությունը այցի շրջանակում հյուրընկալվելու է նաև ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում:


     

Քաղաքական

Տնտեսություն

Հասարակություն

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Գայլի հարձակումից տուժած 11-ամյա տղան մահացել է

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

‹‹Ազգային վերածնունդ››-ի չարտոնված հավաքում կրկին նույն թեզերն են հնչել

Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով

Կարկուտն ու ուժգին քամիները մեծ վնասներ են հասցրել Արցախի հարավային թևին. պետնախարար Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի