ՀՀ տարածքում մարտի 6-ին ժամը 21:00-ի դրությամբ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է 140 ավտոմեքենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դժվարանցանելի են Քարվաճառ- Սոթք ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (փակ է բեռնատար ավտոմեքենաների համար):
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 140 ավտոմեքենա: