Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է այն հայտարարությունների մասին, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել իրենց նկատմամբ, եթե թուրքական կողմը Ռուսաստանից գնի ռուսական արտադրության «S 400» հակաօդային պաշտպանության համակարգերը (ՀՕՊ)։
«Կշարունակենք հետևել մեր նպատակներին». Թուրքիան չի հրաժարվի S-400 ներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Թող նրանք հարգանք ցուցաբերեն մեզ համար նուրբ հարցերի նկատմամբ։ Նրանք, ովքեր քննադատում են մեզ S-400 համակարգերը գնելու համար, նախ իրենք թող իրենց նայեն։ Հունաստանի հարցում ինչո՞ւ ձայն չեք հանում, բայց Թուրքիայի դեպքում ասացիք, որ չեք թողնելու գնել այդ համակարգերը։ Ասացիք, որ Ռուսաստանի հետ այդ պայմանագիրը սխալ է։ Ասացիք, որ կարող եք պատժամիջոցներ կիրառել։ Եվ ուրեմն ասեմ, որ մենք այս գործընթացում շարունակելու ենք հետևել մեր նպատակներին»,-ասել է Էրդողանը, հայտնում է ermenihaber-ը։
S-400-ների առաջին խմբաքանակի մատակարարման վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրով S400-ների 4 մարտկոցներից 2-ը Թուրքիային կմատարարարվեն 2020 թվականին: Պայմանագրի արժեքը կազմում է 2.5 մլրդ դոլար: