Սպորտ

Արցախցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել

Մարտի 3-4-ը Երևանում կայացել է սամբոյի կանանց և աղջիկների ՀՀ առաջնություն, որին մասնակցել են նաև արցախցի մարզիկները:

Արցախցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել

Արցախցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանն  ասել  է,  որ     առաջնությանն  Արցախից    Սոսե   Բալասանյանը   52  կգ  քաշային  կարգում     գրավել  է   1-ին    մրացանակային  տեղը՝   արժանանալով  ոսկե  մեդալի  և  պատվոգրի:

Մարզիչի   խոսքով՝   արցախցի  Ռուզաննա  Բալասանյանը  44  կգ  քաշային  կարգում   գրավել  է  2-րդ  տեղ  և  արժանացել   արծաթե   մեդալի, իսկ   Անի  Ամիրյանը 52  կգ  քաշային  կարգում՝  3-րդ  տեղ՝  արժանանալով     բրոնզե   մեդալի:

Մեր  զրուցակիցը  տեղեկացրել  է, որ   լավագույն   մարզիկները  մասնակցելու  են  Եվրոպայի   սամբոյի    առաջնությանը:


     

Քաղաքական

Տնտեսություն

Հասարակություն