Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, 30 միլիոն դոլարի նվիրատվություն կկատարեն Հարվարդի համալսարանին եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին այն նախաձեռնության համար, որը միտված Է ցածր դասարանների աշակերտների շրջանում գրագիտության ցածր մակարդակի դեմ պայքարին:
Ցուկերբերգը եւ նրա կինը 30 մլն դոլար կհատկացնեն գրագիտության ցածր մակարդակի դեմ պայքարելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարտի 6-ին այս մասին հայտնել Է The Boston Globe թերթը: Ինչպես նշում Է հրատարակությունը, կրթական նախաձեռնությունը, որը կոչվում Է Reach Every Reader («Հասիր յուրաքանչյուր ընթերցողին»), նախատեսված Է հինգ տարվա համար: Դրա շրջանակներում համալսարանները պլանավորում են ստեղծել ցանցային մեխանիզմ, որը թույլ կտա որոշել այն ուսումնական հաստատությունները, որոնց սովորողներն առավել լուրջ դժվարություններ ունեն ընթերցանության ժամանակ, պարզել, թե ինչն Է դրանց պատճառը, եւ առաջարկել մեթոդներ, որոնք կարողանան կիրառել ուսուցիչներն ու ծնողները՝ երեխաների ընթերցման ունակությունները զարգացնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: