Այս տարի ևս ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը շարունակելու է իրականացնել «Բանջարաբուծության և սերմնաբուծության ճյուղերի զարգացում» ծրագիրը:
Բանջարաբուծությամբ զբաղվողներները կշարունակեն պետական աջակցություն ստանալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթկցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ մանրամասնելով, որ յուրաքանչյուր մեկ հեկտարի դիմաց հողօգտագործողներին կտրամադրվի 200 հազար դրամ պետական անհատույց աջակցություն:
Նախարարը նշել է նաև, որ միայն կարտոֆիլի դեպքում, հաշվի առնելով մշակման հետ կապված ծախսերի ավելի նվազ չափը, մեկ հեկտարի դիմաց կտրվի 150 հազար դրամ: