Սիրիական «Ժեյշ ալ Իսլամ» խմբավորումը հայտարարել է, որ ռուս զինվորականներով «Ան-26» ինքնաթիռը խոսցվել է, հաղորդում է «Մեդուզա»-ն:
«Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը ստանձնել է Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշվում է «Ջեյշ ալ Իսլամ»-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է լիբանանյան Ad-Diyar պարբերականը, ինքնաթիռի ուղղությամբ կրակ էր բացվել գնդացիրից, երբ այն վայրէջք կատարելիս գետնից հարյուր մետր հեռավորության վրա էր: Ռուսական օդանավի ոչնչացումը, ըստ «Ժեյշ ալ Իսլամ» խմբավորման պատասխան էր կառավարական ուժերի գործողություններին Արեւելյան Գուտայում:
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը, մարտի 6-ին հաղորդելով «Ան-26»-ի կործանման մասին, ընդգծել էր, որ օդանավի վրա կրակային ազդեցություն չի գործվել: Ինքնաթիռի կործանման հիմնական վարկածը տեխնիկական անսարքություն է համարվում: Վթարի հետեւանքով 39 մարդ էր զոհվել: