Artsakhpress

Հասարակական

Չեխական մամուլի անդրադարձը Սումգայիթի ոճրագործության 30-րդ տարելիցին

«Թերեզին Շտադտ» ցեղասպանությունների թանգարանի և «Չարիքի հնէաբանություն» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Շիմոն Կրբեցը (Šimon Krbec) Չեխիայի ամենահեղինակավոր թերթերից մեկի՝ «Մլադա ֆրոնտա դնես»-ի էջերում մարտի 3-ին «Ցեղասպանությունների ուրացման վտանգավոր մշակույթ» վերտառությամբ ծավալուն հոդված է հրապարակել, որի առաջին մասը նվիրված է 30 տարի առաջ տեղի ունեցած Սումգայիթի ոճրագործությանը։

Չեխական մամուլի անդրադարձը Սումգայիթի ոճրագործության 30-րդ տարելիցին

Չեխական մամուլի անդրադարձը Սումգայիթի ոճրագործության 30-րդ տարելիցին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հոդվածագիրը նշում է, որ ադրբեջանցիների կողմից իրականացված հայերի ջարդերը կրել են կազմակերպված բնույթ, խորհրդային իշխանությունների թողտվությամբ։ Նա բավականին մանրամասն ներկայացնում է ջարդերի ընթացքը։

Սումգայիթի ջարդերին նվիրված մասի վերջում Շիմոն Կրբեցը ներկայացնում է նաև ադրբեջանական տեսակետը՝ նկատի ունենալով վերջերս Ադրբեջանի ԱԳՆ և դատախազության համատեղ հայտարարությունը, և հետևություն անում, որ նման մեկնաբանությունների դեպքում զոհը կարող է ներկայացվել որպես մեղավոր։

Իր հոդվածի հաջորդ երկու մասերում հեղինակը խոսում է նաև Հոլոքոստի և գնչուների ցեղասպանության մասին, փաստացի (բայց առանց բառացի նշելու) զուգահեռներ անցկացնելով նացիստների և Ադրբեջանի իշխանությունների միջև։ 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր