Artsakhpress

Հասարակություն

«Ազատ հայրենիք»-ի կանանց խորհուրդն այցելել է Դադիվանքում հրդեհից տուժած ընտանիքին

Այսօր՝ մարտի 7-ին, «Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդն այցելել է Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում փետրվարի 22-ին արձանագրված հրդեհի հետևանքով ողբերգություն ապրած ընտանիքին։

«Ազատ հայրենիք»-ի կանանց խորհուրդն այցելել է Դադիվանքում հրդեհից տուժած ընտանիքին

«Ազատ հայրենիք»-ի կանանց խորհուրդն այցելել է Դադիվանքում հրդեհից տուժած ընտանիքին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀԿ կանանց խորհրդի ղեկավար, ԱԺ պատգամավոր Ռոմելա Դադայանը հաղորդել է, որ հրդեհից ողջ ունեցվածքը կորցրած ընտանիքին ԱՀԿ կանանց խորհուրդը նվիրել է կենցաղային առաջին անհրաժեշտության ապրանքներ և գույք։


«Մեր հայրենակցի հանդեպ ուշադրությունն ու սրտացավությունն է մեզ բերել Դադիվանք: Աստվածատուրյանների ընտանիքը մեծ ողբերգություն է ապրել՝ կորցնելով երկու անչափահաս երեխաներին, ինչպես նաև՝ տունը և ունեցվածքը: Խոսեցինք, մխիթարեցինք և գոտեպնդեցինք ընտանիքի անդամներին՝ նրանց հանձնելով նաև մեր համեստ նվերները: Հուսով ենք՝ արագ կհաղթահարեն ցավը, և մեր բարոյական և նյութական աջակցությունն այս առումով մի փոքր դարման կլինի նրանց համար»,- ասել է Ռ. Դադայանը:


 


     

Քաղաքական

Տնտեսություն

Հասարակություն

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Գայլի հարձակումից տուժած 11-ամյա տղան մահացել է

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

‹‹Ազգային վերածնունդ››-ի չարտոնված հավաքում կրկին նույն թեզերն են հնչել

Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով

Կարկուտն ու ուժգին քամիները մեծ վնասներ են հասցրել Արցախի հարավային թևին. պետնախարար Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի