Այսօր՝ մարտի 7-ին, «Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդն այցելել է Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում փետրվարի 22-ին արձանագրված հրդեհի հետևանքով ողբերգություն ապրած ընտանիքին։
«Ազատ հայրենիք»-ի կանանց խորհուրդն այցելել է Դադիվանքում հրդեհից տուժած ընտանիքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀԿ կանանց խորհրդի ղեկավար, ԱԺ պատգամավոր Ռոմելա Դադայանը հաղորդել է, որ հրդեհից ողջ ունեցվածքը կորցրած ընտանիքին ԱՀԿ կանանց խորհուրդը նվիրել է կենցաղային առաջին անհրաժեշտության ապրանքներ և գույք։
«Մեր հայրենակցի հանդեպ ուշադրությունն ու սրտացավությունն է մեզ բերել Դադիվանք: Աստվածատուրյանների ընտանիքը մեծ ողբերգություն է ապրել՝ կորցնելով երկու անչափահաս երեխաներին, ինչպես նաև՝ տունը և ունեցվածքը: Խոսեցինք, մխիթարեցինք և գոտեպնդեցինք ընտանիքի անդամներին՝ նրանց հանձնելով նաև մեր համեստ նվերները: Հուսով ենք՝ արագ կհաղթահարեն ցավը, և մեր բարոյական և նյութական աջակցությունն այս առումով մի փոքր դարման կլինի նրանց համար»,- ասել է Ռ. Դադայանը: