Թուրքիան Հունաստանի իշխանություններից պահանջել է կալանավորել եւ իրավական պատասխանատվության ենթարկել ցուցարարներին, որոնք Աթենքում այրել են թուրքական դրոշը:
Թուրքիան Հունաստանի իշխանություններից պահանջել է թուրքական դրոշը այրողներին կալանավորել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը լրագրողներին ասել է, որ Թուրքիան «խստորեն դատապարտում է» Թուրքիայում դրոշի այրումը, որը նա անվանել է «ատելության հողի վրա հանցանք», հաղորդում է AP-ն:
«Մենք ակնկալում ենք, որ հունական իշխանությունները կգտնեն մեղավորներին եւ նրանց պատասխանատվության կենթարկեն», - ասել է նա:
Բացի դրանից, Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Հունաստանի նախագահին իր այն հայտարարության համար, որ Հունաստանը չի տիրապետում այն հողերին, որոնց հանդեպ «պատմականորեն իրավունք» ունի, կոչ անելով նրան «հարգել միջազգային իրավունքը եւ մեր սահմանները» եւ հրաժարվել մեկնաբանությունից, որոնք լարվածության ավելացմանը կհանգեցնեն: