Տնտեսություն

Ովքե ՞ր են պետական աջակցություն ստանալու. մանրամասնել է գյուղնախարարը

Գարնանացան սերմերը և պարարտանյութերը՝ որպես պետական աջակցություն, տրամադրվելու է միայն այն հողօգտագործողներին, ովքեր կատարելու են պարտադիր չորսդաշտյա ցանքաշրջանառություն:

Ովքե ՞ր են պետական աջակցություն ստանալու. մանրամասնել է գյուղնախարարը

Ովքե ՞ր են պետական աջակցություն ստանալու. մանրամասնել է գյուղնախարարը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն՝ ընդգծելով, որ հատկապես պարարտանյութերը տրամադրվելու են միայն այն դեպքում, եթե հիմնավորված լինեն հողերի ագրոքիմիական հետազոտության արդյունքները:

Ժ. Միրզոյանը նշել է, որ այս հարցում կամայական կամ պատահական աջակցություն չի լինելու և փորձելու են հողերը զերծ պահել ավելորդ հանքային պարարտանյութերով հեղեղելուց:

Լուրջ ուշադրություն է դարձվելու նաև ոռոգման համակարգին. մասնավորապես՝ խրախուսվելու է կաթիլային համակարգի տեղադրումը:

«Այստեղ ևս մեր մոտեցումը շատ հստակ է լինելու, քանի որ արգելվելու է հողագործներին ինքնաշեն տեղադրված կաթիլային համակարգերի օգտագործումը, և այն տեղադրվելու է բացառապես լիցենզավորված կազմակերպությունների կողմից՝ մասնագետների և համապատասխան տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց հսկողությամբ»,- ասել է նախարարը:

Գյուղնախարարի խոսքով՝ մինչև 2 տարեկան նորատունկ այգիների կաթիլային ոռոգման համակարգը տեղադրվելու է արժեքի 50%-ի նվիրատվությամբ և 50 տոկոսը անտոկոս փոխառության տրամադրմամբ: Իսկ այն այգիներում, որոնք արդեն բերքի տակ են, համակարգը տեղադրվելու է 100% փոխառության տրամադրման միջոցով:

Ժ. Միրզոյանը նշել է նաև, որ պետական աջակցություններից օգտվելու են միայն այն քաղաքացիները, ովքեր ունեն հարկային և վարկային բարձր կարգապահություն:


     

Քաղաքական

Տնտեսություն

Հասարակություն