Artsakhpress

Միջազգային

Սերբիան չեղարկում Է այցագրային ռեժիմը Վրաստանի համար

Վրաստանի եւ Սերբիայի միջեւ այցագրային ռեժիմն ուժի մեջ կմտնի առաջիկա օրերին, նախքան վավերացման համապատասխան ընթացակարգերի ավարտվելը:

Սերբիան չեղարկում Է այցագրային ռեժիմը Վրաստանի համար

Սերբիան չեղարկում Է այցագրային ռեժիմը Վրաստանի համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ասված Է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Համապատասխան համաձայնագիրը մարտի 7-ին Բելգրադում ստորագրել են Վրաստանի եւ Սերբիայի ԱԳ նախարարներ Միխայիլ Ջանելիձեն եւ Իվիցա Դաչիչը:

«Այսօր մենք պայմանագիր ստորագրեցինք անայցագիր հաղորդակցության վերաբերյալ, իսկ վաղը Սերբիայի կառավարությունը բացառության կարգով կընդունի համապատասխան որոշում, եւ Վրաստանի քաղաքացիները, նախքան խորհրդարանական ընթացակարգերի ավարտվելը, հնարավորություն կունենան առանց այցագրերի ուղեւորվել Սերբիա, ինչպես որ դա ժամանակին Սերբիայի քաղաքացիների համար արեց Վրաստանը»,- հայտարարել Է Դաչիչը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդել Է Sputnik-ը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր