Միջազգային

Եվրոպան եւ Չինաստանը նախազգուշացրել են Թրամփին առեւտրային պատերազմի դեպքում պատշաճ արձագանքի մասին

Եվրոպան եւ Չինաստանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել են պատշաճ կերպով արձագանքել առեւտրային պատերազմի դեպքում, ինչը կապված է Թրամփի՝ ԱՄՆ պողմատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսային սակագների սահմանման մասին որոշման հոտ:

Եվրոպան եւ Չինաստանը նախազգուշացրել են Թրամփին առեւտրային պատերազմի դեպքում պատշաճ արձագանքի մասին

Եվրոպան եւ Չինաստանը նախազգուշացրել են Թրամփին առեւտրային պատերազմի դեպքում պատշաճ արձագանքի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բրյուսելն ու Պեկինը հույս են հայտնել, որ առեւտրային պատերազմը կարելի է կանխել: Եվրոպական հանձնաժողովը բարձրացրել է հարցն այն մասին, թե Թրամփը կարող է դիտարկել ԵՄ 28 անդամ պետությունների, ինչպես նաեւ Կանադայի եւ Մեքսիկայի նկատմամբ մաքսային սակագներից վերացման հարցը:

«Եթե Դոնալդ Թրամփը վերջնականապես որոշի ներդնել սակագները, մենք մի ամբողջ զինանոց ունենք, որով կարող ենք պատասխանել»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է ֆինանսական հարցերով հանձնակատար Պյեր Մոսովիչին:

ԵՄ-ի պատասխանը մաքսատուրքեր կներառի ԱՄՆ-ից նարինջի, ծխախոտի եւ բուրբոնի ներմուծման համար, ասել է նա՝ հավելելով, որ որոշ ապրանքներ հիմնականում արտադրվում են հանրապետականների կողմից վերահսկվող ընտրատարածքային շրջաններում: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Կոնգրեսը հասկանա, որ սա տանուլ տված իրավիճակ է», - ասել է Մոսկովիչին:


     

Քաղաքական

Տնտեսություն

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Գայլի հարձակումից տուժած 11-ամյա տղան մահացել է

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

‹‹Ազգային վերածնունդ››-ի չարտոնված հավաքում կրկին նույն թեզերն են հնչել

Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով

Կարկուտն ու ուժգին քամիները մեծ վնասներ են հասցրել Արցախի հարավային թևին. պետնախարար Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի