Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային:
Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մարտի 9-ին Ադրբեջան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակություը:
Այցը շարունակվելու է նաև մարտի 10-ին: Այցի ընթացքում Իզորիան հանդիպելու է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին, ինչպես նաև պետական այլ հաստատությունների ներկայացուցիչների:
Նշենք, որ ամսվա սկզբին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի պատվիրակության կազմում Իզորիան այցելել էր Հայաստան և հանդիպում ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: