Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպումը եւ ընդգծել, որ այն չպետք է ավարտվի զուտ զրույցով, այլ ճանապարհ բացի դեպի միջուկային հարցի լուծում:
Լավրովը մեկնաբանել է Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախարարի խոսքով, չարժի դատողություններ անել այն մասին, թե ինչն է հանգեցրել ԱՄՆ–ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ հանդիպման պայմանավորվածությանը։ Այդպիսի հանդիպումն անհրաժեշտ է Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար, հաղորդում է News.am-ը։
«Գլխավորը պայմանավորվածությունը կա եւ ավելի կարեւոր է, որ այն իրականացվի», - ասել է Լավրովը: