Ստամբուլյան դատարանը 25 լրագրողի տարբեր ժամկետներով ազատազրկման է դատապարտել՝ 2016թ. Անկարայի կողմից պետական հեղաշրջում կատարելու փորձի համար ձերբակալված քարոզիչ Գյուլենի շարժման մասնակիցը լինելու մեղադրանքով:
Թուրքիայում 25 լրագրող է ազատազրկվել՝ ահաբեկչության մեղադրանքով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 23 լրագրողներ դատապարտվել են զինված ահաբեկչական խմբին անդամակցելու մեղադրանքով, իսկ երկուսը` փոքր-ինչ թեթև մեղադրանքներ են ստացել:
Գրեթե բոլոր դատապարտյալները աշխատում էին Գյուլենի շարժման հետ կապ ունեցող լրատվամիջոցներում, շատերը՝ «Zaman» խմբագրությունում, փոխանցում է 1in.am-ը:
Թուրքիան «ահաբեկիչ» է անվանում հիմնականում բոլոր նրանց, ովքեր որպես թշնամի կամ սպառնալիք են ընկալվում Էրդողանի վարչակարգի համար: