Artsakhpress

Վերլուծական

Արցախում «Հարկային օրենսգրքի» ընդունումը կարևոր ներդրում կլինի տնտեսության ակտիվացման համար (վերլուծական)

2018թ. հունվարի 1-ից Արցախում զգալի փոփոխություններ են կատարվել մեղմ հարկային դաշտ ձևավորելու ուղղությամբ:

Արցախում «Հարկային օրենսգրքի» ընդունումը կարևոր ներդրում կլինի տնտեսության ակտիվացման համար (վերլուծական)

Արցախում «Հարկային օրենսգրքի» ընդունումը կարևոր ներդրում կլինի տնտեսության ակտիվացման համար (վերլուծական)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մասնավորապես, մեղմացվել են սահմանված որոշ պատասխանատվության միջոցներ և միասնականացվել են հարկվող օբյեկտների նկատմամբ տարբեր հարկատեսակներով կիրառվող հարկման կանոնները: Միչև 2021 թվականի հունվարի 1-ը մի շարք ոլորտներում երկարաձգվել են գործող հարկային արտոնությունների ժամկետները, այդ թվում` հանրապետությունում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի իրացման, ջրօգտագործող ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործարքների, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող աշխատանքների և բնակարանային շինարարության մասով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության ժամկետները:

Նշենք սակայն, որ վերջինս դեռևս չի նպաստել տեղական շուկայում բնակարանների միջին արժեքի նվազմանը: Հակառակը` անցած տարվա ընթացքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները` 1մ/ք մակերեսի հաշվարկով, 2016 թվականի համեմատ աճել են՝ առաջնային շուկայում՝ 2.4 տոկոսով, իսկ երկրորդնային շուկայում՝ 2.9 տոկոսով` պայմանավորված 2017թ. արտարժույթի կուրսի մոտ 0.5 տոկոս բարձրացմամբ, ինչպես նաև սահմանափակ առաջարկի պայմաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ բնակչության աճող պահանջարկով: Վերջինս պայմանավորված է 2015թ.-ից առաջնային շուկայի համար գործող «Եկամտային հարկի մասին» ԱՀ օրենքով նախատեսված` հիփոթեքային վարկերի մատչելիության բարձրացման նպատակով տրամադրվող աջակցության ծրագրի հետ, որը ենթադրում է եռամսյակային կտրվածքով եկամտահարկի վերադարձ՝ հիփոթեքային վարկի շրջանակներում վճարված տոկոսների գումարների չափով:

Հարկատու-հարկային մարմին փոխհարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերից էր օրինապահ հարկ վճարողների համակարգի ներդրումը` բարեխիղճ ու կարգապահ հարկ վճարողներին խրախուսելու, ինչպես նաև հարկ վճարողների ինքնագնահատման համակարգը ամրապնդելու նպատակով: 

Ինչպես տեսնում ենք, վերջին ժամանակներս նշանակալիորեն բարելավվել է հարկային վարչարարությունը, գերակատարվել են հարկային եկամուտների գծով պլանավորված ցուցանիշները և հարկման բազայի ընդլայնման հաշվին ավելացել են բյուջետային մուտքերը: Այդուհանդերձ պետք է նկատել, որ համակարգը զերծ չէ թերություններից և կատարելության մասին խոսել դեռևս վաղ է, քանզի ոլորտում բավականին անելիքներ կան:

Մասնավորապես, Արցախում չի հաշվարկվում տնտեսության ստվերային հատվածը. թեպետ գործում է «Հարկերի վճարումից խուսափելու և հարկային իրավախախտումների դեմ պայքարի» հայեցակարգը: Չնայած ձեռնարկվում են ստվերային շրջանառությունների կանխարգելմանն ուղղված մի շարք քայլեր, բացատրական աշխատանքներ են տարվում հարկ վճարողների հետ, այնուամենայնիվ ժամանակն է ստուգումներն իրականացնել բացառապես ռիսկային չափանիշներով, մտածել ստվերի հաշվարկման նպատակով ՀՀ հետ միատեսակ մեթոդաբանության մշակման ու ներդրման մասին: Այսինքն, հարկ է ձևավորել այնպիսի համակարգ, որն առավելագույնս կնպաստի ձեռնարկատիրական հարաբերությունների արմատավորմանն ու արտադրության զարգացմանը:

Այս իմաստով, «Հարկային օրենսգրքի» ընդունումը Արցախում կարևոր ներդրում կլինի տնտեսության ակտիվացման, գործարար միջավայրի հետագա բարելավման, «պետություն-մասնավոր հատված» գործընկերային կապերի ամրապնդման գործում: Իսկ երկու հանրապետությունների տնտեսությունների սերտ ինտեգրացվածության, միասնական մաքսային սահմանների առկայության, օրենսդրաիրավական կարգավորման մեխանիզմների ընդհանրության հետ կապված, ՀՀ հետ ներդաշնակ և համահունչ հարկային քաղաքականության իրականացումը, ՀՀ և ԱՀ հարկային համակարգերի տեղեկատվական բազաների միջև կապերի հաստատումը, առցանց հարթակ կստեղծի տեղեկատվության ներկայացման, փաստաթղթաշրջանառության կրճատման համար: Հատկապես, ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ պայմանավորված հարկային համակարգերի գործունեության կոորդինացման և փոխգործակցության ձևերի կատարելագործման պայմաններում այն առավել կարևոր է դառնում:

Նինա Բալայան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search