Սիրիական խնդրի լուծումը դժվար Է պատկերացնել առանց Ռուսաստանի հետ երկխոսության: Այս կարծիքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել Է մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում, որը նա անցկացրել Է Հնդկաստան կատարած այցի ժամանակ:
Սիրիական խնդրի լուծումը հնարավոր չԷ առանց Ռուսաստանի հետ երկխոսության. Մակրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլի ասուլիսը հեռարձակվել Է ֆրանսիական պետության ղեկավարի Twitter-ում: «Ֆրանսիան անցյալ տարվա մայիսից (Մակրոնի՝ նախագահ ընտրվելու պահից) մշտական եւ հետեւողական քաղաքականություն Է վարում Ռուսաստանի հետ հարաբերություններում»,-նշել Է Ֆրանսիարի առաջնորդը: «Մենք ձգտում ենք արդյունավետ երկխոսության, որը կհանգեցնի կոնկրետ արդյունքների»,-ընդգծել Է նա:
«Սիրիայի հարցում առաջընթացին օգնել Է արդյոք նախորդ տարիներին Ռուսաստանի հետ երկխոսության լիակատար բացակայությունը: Ինձ այդպես չի թվում,-նշել Է Մակրոնը:-Ուստի մենք շեշտը դրել ենք մշտական եւ պահանջկոտ երկխոսության վրա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: