Artsakhpress

Ռազմական

«Թուֆենկյան» հիմնադրամն առաջնագծում արևային պանելներ է տեղադրել

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ առաջնային գծում տեղակայված մի շարք դիրքերում տեղադրվել են արևային պանելներ և մարտկոցներ՝ տեխնիկական սարքավորումները սնուցելու նպատակով:

«Թուֆենկյան» հիմնադրամն առաջնագծում արևային պանելներ է տեղադրել

«Թուֆենկյան» հիմնադրամն առաջնագծում արևային պանելներ է տեղադրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ արևային պանելների առաջին խմբաքանակը տեղադրվել է մարտ ամսին, ևս մեկ փուլով նախատեսվում է համակարգեր տեղադրել ընթացիկ տարում:

Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին: Այն շարունակական բնույթ է կրելու:

«Արևային համակարգերի պատրաստումը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը պատվիրել է Հայաստանում գործող «Արփի Սոլար» կազմակերպությանը: Ընկերության կողմից պատրաստված տվյալ արևային համակարգերը մոբիլ են, հեշտ տեղափոխվող և օժտված բավականաչափ հզորությամբ»,- ընդգծել է Մ. Հովհանիսյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Search