Նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում լուրջ խոչընդոտներ չկան։
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցում լուրջ խոչընդոտներ չկան. ԵՄ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մաթերնովան, փոխանցում է NEWS.am–ը։
«Չգիտեմ, կվավերացվի արդյոք համաձայնագիրն այս տարի, բայց ես լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում։ Վավերացումը բարդ չեմ համարում, ինչպես Ուկրաինայի պարագայում էր, քանի որ այն ժամանակ Նիդերլանդներում հանրաքվե էր ընթանում, ուստի զգալիորեն երկարձգվեց գործընթացը։ Բացի այդ, այն ավելի խորը համաձայնագիր էր»,–նշել է նա։
Մաթերնովան նշել է, որ չգիտի՝ այս տարի կվավերացվի համաձայնագիրը ԵՄ անդամ երկրների կողմից, բայց ինքը կարծում է, որ սա առանձնապես բարդ գործընթաց չէ։ «Ինչ վերաբերում է ձեր կողմին, ապա ձեր մոտ սահմանադրական փոփոխություններ եղան, դուք նոր վարչապետ եք ունենալու, այդ պատճառով, կարծես թե, ձեր կողմից ամեն ինչ հարթ կընթանա»,–ընդգծել է նա։