Նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին այցելել է Վաշինգտոնում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն եւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ։
Նախագահն այցելել է ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն և ՀՀ դեսպանատուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը քննարկել են կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։
Նախագահը կարեւորել է ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը` ընդգծելով, որ դրա համար ներկայացուցչությունը պետք է շարունակի իրականացնել ամենօրյա արհեստավարժ աշխատանք եւ կոնկրետ հանձնարարականներ տվել այդ ուղղությամբ։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Մարտի 13-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում նաև այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի եւ դիվանագիտական անձնակազմի հետ:
Քննարկվել են ԱՄՆ-ի եւ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի սերտ համագործակցությունն՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը: