Հունաստանի ակումբային առաջնությունում հանդես եկող «Էֆկարպիա» ակումբը, որն ազատ ոճի ըմբշամարտում հաղթող է դարձել, գլխավորում է Հարություն Ռուբինյանը:
Ըմբշամարտ. Հայ մարզչի գլխավորած թիմը դարձել է Հունաստանի ակումբային առաջնության հաղթող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Գյումրեցի մասնագետը 2 տարի է, ինչ աշխատում է նաև ազատ ոճի ըմբիշների հետ:
Մինչև այդ աշխատում էր նաև հունահռոմեական ոճի ըմբիշների և կանանց հետ:
Այժմ Ռուբինյանը շարունակում է աշխատանքը 3 ոճերում էլ:
Նրա սաները նախապատրաստվում են Կիևում ապրիլի 23-29 կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը: