Artsakhpress

Քաղաքական

Պետք է պատրաստ լինել ցանկացած քայլի. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի զորավարժությունների մասին

Հայաստանը Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժություններին հետեւում է, բնական է, պետք է պատրաստ լինել նրանց կողմից ցանկացած քայլի:

Պետք է պատրաստ լինել ցանկացած քայլի. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի զորավարժությունների մասին

Պետք է պատրաստ լինել ցանկացած քայլի. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի զորավարժությունների մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հաղորդում է NEWS.am-ը:

Դիտարկմանը, որ կան կարծիքներ, որ այդ զորավարժություններով Ադրբեջանը պատերազմի է նախապատրասվում, ԱԳ փոխնախարարը նշեց. «Տվյալ պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, եւ նախընտրական շրջան է, բայց պետք չէ միայն դրանով դա բացատրել, պետք է ուշադիր լինել նրա (Իլհամ Ալիեւի-խմբ) գործողություններին: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության կայքը, նշում են, որ զորավարժություններին կներգրավվեն անձնակազմի մինչեւ 25 հազար զինծառայողներ, մինչեւ 250 միավոր տանկեր եւ այլ զրահատեխնիկա, մինչեւ 1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետներ, մինչեւ 50 միավոր տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիա: Զորավարժությունների ընթացքում տարբեր զորավարժարաններում կանցկացվի մարտական հրաձգություն՝ սպառազինության նոր տեսակների կիրառմամբ, որոնք վերջերս են մտել սպառազինության մեջ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Search