Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել է իրազեկման ակցիա՝ նվիրված սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան (լուսանկարներ)

ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախաձեռնությամբ «Անվտանգ սնունդ, առողջ սերունդ» կարգախոսով այսօր կազմակերպվել է իրազեկման ակցիա՝ նվիրված սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:

Ստեփանակերտում կազմակերպվել է իրազեկման ակցիա՝ նվիրված սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան (լուսանկարներ)

Ստեփանակերտում կազմակերպվել է իրազեկման ակցիա՝ նվիրված սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՍԱՊԾ աշխատակիցները հանդիպել են Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցի ուսուցիչների և աշակերտների հետ, ներկայացրել սպառողների իրավունքները, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին և նրանց  բաժանել իրենց ծառայության կողմից պատրաստված բուկլետներ:

Այնուհետև ծառայության աշխատակիցները և աշակերտներն այցելել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղակայված 5 խանութ, շրջել փողոցներով՝ մարդկանց ևս բաժանելով  բուկլետներ:

Նրանք նաև բոլոր խանութներում կպցրել են ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում գործող թեժ գծի հեռախոսահամարների պաստառներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԳՆ ՍԱՊ ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության որակի և օպերատիվ հսկողության տեսչության պետ Արթուր Ներսիսյանն ասել է, որ իրենց կողմից առաջին անգամ է նման լայնամասշտաբ միջոցառում կազմակերպվում:

Նրա խոսքով՝ նմանօրինակ միջոցառումներով իրենք փորձում են, որ սպառողներն ավելի իրազեկ լինեն  իրենց  իրավունքներին   և կարողանան պաշտպանել իրենց: 

Ըստ մեր զրուցակցի՝ սպառողն այնքանով է պաշտպանված, ինչքանով որ ինքն իրազեկված է:

Ա. Ներսիսյանը նշել է նաև, որ աշակերտներին ակցիային մասնակից անելը պատահակ չէր. այն նպատակ ունի երեխաներին՝ որպես սպառող, փոքրուց իրազեկել իրենց իրավունքների մասին՝ դրանով իսկ փորձելով իրավագիտակցության մակարդակը բարձրացնել սննդամթերքի անվտանգության ասպարեզում:

Նա հորդորել է բոլոր սպառողներին, որ սննդամթերքի անվտանգության ասպարեզում խախտումներ նկատելու դեպքում անհապաղ դիմել ՍԱՊ ծառայություն կամ զնագահարել շուրջօրյա գործող թեժ գիծ՝ 50-99 կարճ համարին:

Ստեփանակերտի «Հաղթանակ» սուպերմարկետի սպառող Սվետլանա Բաբայանը ողջունել է ակցիայի նախաձեռնությունը և   ասել, որ ինքը՝ որպես սպառող, տեղյակ չէր իր իրավունքների մասին:

Ս. Բաբայանը նաև նշել է, որ ՍԱՊ  ծառայության    կողմից  իրեն տրամադրված բուկլետով հետագայում  ինքը կառաջնորդվի:

 

Մայրաքաղաքի «Գուրման» խանութի սպառող Սլավա Հովսեփյանը   ևս ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ սպառողների իրավունքների մասին իմանալն անհրաժեշտ է բոլորին:

Նա  ավելացրել  է, որ  ինքը   վաղուց  է  ծանոթ  սպառողների իրավունքների մասին և միշտ էլ առաջնորդվել է դրանով:

Տեղեկացնենք  նաև,  որ առաջիկայում Ստեփանակերտում և շրջաններում ևս այսօրինակ միջոցառումներ կկազմակերպվեն:

Նշենք, որ մարտի 15-ը համարվում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Դեռևս 1962 թվականի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանվեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը և, ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի տեղեկացված լինելու, անվտանգության, ընտրության, լսելի լինելու, վնասի փոխհատուցման, սպառողական ոլորտում կրթություն ստանալու  հիմնական իրավունքները:

ԱՀ-ում սպառողների իրավունքներն ամրագրվել են 2002 թվականի մայիսի 31-ին՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ԱՀ օրենքի ընդունմամբ: 


     

Քաղաքական

Արմեն Գրիգորյանը մեկնել է Թեհրան՝ քննարկելու տարածաշրջանում վերջին զարգացումները

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կիրակի ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ Ալի-Աքբար Ահմադիանի հետ։

Ինչո՞ւ ԵՄ-ն չարձագանքեց. Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև կներկայացնի

Ինչո՞ւ ԵՄ-ն չարձագանքեց Ադրբեջանին. Եվրոպան պառակտված է, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դարձել է իր միջնորդության պատանդը:

Դարերի պատմություն են կորցրել․ The Independent-ը՝ Արցախից հայերի բռնագաղթի մասին

Լեռնային Ղարաբաղի փլուզումից հետո էթնիկ զտումների վախից փախչող սարսափած ընտանիքները ջրի եւ վառելիքի պակաս են զգում հարեւան Հայաստան երկօրյա հուսահատ ճանապարհորդության ժամանակ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը մեծացնում է իր աջակցությունը Հայաստանի իշխանություններին

Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար փախստական, որոնցից շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

Արցախից բռնի տեղահանված անձինք հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100- հազարական դրամ աջակցությունն ստանալու համար

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Քիչ առաջ ադրբեջանցիները գերեվարել են գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին

Ադրբեջանը սկսել է գրանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար

Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում Արցախի ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար

Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Search